Log in
Why should you participate?
to let the world know about your competences
to show the world that also in Armenia there are qualified IT professionals
to gain an attractive job offer
to win interesting prizes
1,200,000 AMD in
Cash and Prizes
The winners of the Marathon will receive monetary prizes, equipment, and opportunities for training in well-known IT companies.
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 

WebOS-ը դառնում է հանրաճանաչ WebOS-ը դառնում է հանրաճանաչ

Document Actions
Submitted by gayane. on 2006-10-09 14:32.
WebOS-ը կարելի է ձևակերպել որպես «ծրագրավորման պլատֆորմ, որը փոխազդում է օգտագործողի հետ վեբ բրաուզերի միջոցով և կախված չէ որևէ ներքին օպերացիոն համակարգից»:

WebOS-ը տրամադրում է մի շարք OS ծառայություններ ծրագրերի լայն շրջանակի համար, ներառյալ մեխանիզմներ՝ ռեսուրսների հայտնաբերման համար, գլոբալ ազդեցության տիրույթ, պրոցեսի հեռակա իրականացում, ռեսուրսների կառավարում, վավերացում և անվտանգություն. այս ամենը՝ մեկ համակարգչի համար։  Ծրագրավորողները կարող են վստահել ներքին օպերացիոն համակարգին այս ֆունկցիաներն ապահովելու համար: Այնուամենայնիվ լայն շրջանակներում ծրագրավորողները ստիպված են այս ֆունկցիաներն իրենք ապահովել կամ էլ ընդհանրապես չմշակել այդ ֆունկցիաները: Այս ադ-հոկ մոտեցման հետևանքով վատնվում են ծրագրավորողի ջանքերն ու համակարգային ռեսուրսները: Այս խնդիրների լուծման նպատակով WebOS-ը տրամադրում է օպերացիոն համակարգի հիմնական ծառայությունները, որոնք անհրաժեշտ են աշխարհագրորեն բաժանված, մեծ հասանելիություն ունեցող, քայլ առ քայլ ընդլայնվող և դինամիկորեն կոնֆիգուրացվող ծրագրերի մշակման համար: 

 Որոշ չափով WebOS-ը սխալ տերմին է, քանի որ այն չի նշանակում «իրական» օպերացիոն համակարգ ավանդական իմաստով ինչպես Linux-ը կամ Windows-ը: Ավելի լավ սահմանում գուցե կհանդիսանա «Վեբ էկրան», քանի որ այն գոնե դուրս է մղում «Ես արդեն ունեմ օպերացիոն համակարգ, ինչի՞ համար է հարկավոր մեկ ուրիշը» պնդումը:       

 WebOS-ը սկսվել է Կալիֆորնիայի համալսարանում`Բերկելի, 1996 թ. որպես Համակարգիչների ցանցի նախագծի մի մաս: Այն ավարտվել է 1998-ին։ Այս նախագծի ուղղությամբ ջանքեր են գործադրում նաև նախագծի անդամները Դյուկի համալսարանում (ISSG), Տեխասի համալսարանում Օսթինում (Beyond Browsers) և Վաշինգտոնի համալսարանում: Բացի այդ, բոլոր երեք համալսարանները համագործակցում էին Active Names աշխատանքի շրջանակներում, որն առաջացավ WebOS-ից:   

 WebOS-ը ձեռք բերեց WebOS.org-ին, որը ստեղծվել է երիտասարդ շվեդ ծրագրավորողի` Ֆրեդերիկ Մալմերի կողմից, որը ստեղծել է առաջին օնլայն դեսքթոփ միջավայրը: Քիչ անց աշխարհի որոշ բարձրակարգ DHTML և Javascript ծրագրավորողներ, ինչպիսիք են Էրիկ Արվիդսոնը` WebFx-ի ստեղծողը, Դեն Ստեյնմանը` Dynamic Duo Cross-browser DHTML API-ի ստեղծողը, միացան WebOS-ին: WebOS-ը մրցակցում էր մեկ այլ սկնակի` Desktop.com-ի հետ, որը նպատակաուղղված էր ավելի շատ դեպի սպառողական շուկա: WebOS-ի մասին տեղեկացնում էին բազմաթիվ լրատվական միջոցներ, ինչպիսիք են Wall Street Journal-ը, financial Times-ը, LA Times-ը, CNBC-ի Power lunch-ը, Fox News-ը և CNN-ը և օգնում էին WebOS հասկացողությունն ավելի շատ տարածելու գործում: WebOS հասկացողությունը հանրաճանաչ դարձավ 1999թ., երբ հիմնադրվեց շատ գովազդված սկսնակ WebOS Inc-ը (սկզբում հայտնի որպես MyWebOS) Բերկելին ավարտած Շերվին Պիշեվարի և Էմորին ավարտած Դրյու Մորիսի կողմից: WebOS-ը լիցենզավորեց WebOS տեխնոլոգիաները Դյուկի համալսարանից և Տեխասի համալսարանից և վարձեց պրոֆ. Ամին Վահդատին` Համակարգչային Գիտությունների Պրոֆեսոր Դյուկի համալսարանում, որը հիմնեց WebOS տեխնոլոգիաները Կալիֆորնիայի համալսարանում Բերկելիում, որտեղ նա ստացավ իր PhD աստիճանը WebOS-ի հետազոտության ոլորտում: