Օգտագործեք Դոջո (Dojo) Գրադարանը Վեբ Ծրագրեր Գրելու Համար
Դոջո-ի մշակումը սկվել է Ալեքս Ռասսելի և Դիլան Շիմանի կողմից 2004թ.: Առաջին Դոջո կոդը գրվել է 2004թ. սեպտեմբերին: Այսօր Դոջոն ունի 40 000 բեռնումներ և 40-ից ավել ծրագրավորողներ և ընկերություններ:
«Դոջո» բառը ոչինչ չի նշանակում: Այն հանդիսանում է քվեարկման արդյունք: Ալեքս Ռասսել. «Ընդհանրապես ասած, ես բավարար ստեղծարար չէի, որպեսզի անվանեի իմ վերջին գործիքը « netWindows», այդ իսկ պատճառով այս անգամ մենք որոշեցինք քվեարկել: Լեոնարդ Լինն առաջարկեց «Դոջո», և այդ տարբերակն ընդունվեց: Այն իրականում ոչինչ չի նշանակում: Մենք տարբերվում ենք փակ կոդերով ծրագրեր առաջարկողներից նրանով, որ մենք առանձնացնում ենք պատահական բառերը *այլ* լեզուներից J»:
Դոջոն հիմնված է HTML-ի և JavaScript-ի վրա: Ծրագրավորողը հարկ չունի օգտագործելու որևէ անծանոթ ծրագրավորման լեզու: Ծրագրավորողին պետք չէ հեծանիվ հորինել ծրագրավորել սկսելուց:
WebOS2006 բաց կոդերով ծրագրավորման մարաթոնի համար ծրագրեր գրելիս Դուք կարող եք օգտագործել Դոջո-ն ծրագրի frontend-ի համար: Դուք կարող եք օգտագործել այն ծրագրավորման ընթացքում, ինչպես նաև պրոտոտիպ, սկրիպտային javascript գրադարանները, ինչպես նաև տրամադրել Ձեր կայքերի լինկերը:
Այցելեք www.dojotoolkit.org հավելյալ տեղեկությունների համար:


to let the world know about your competences