WebOS2006-ը Sys-Con Media-ում
WebOS2006 ծրագրավորման մարաթոնի մասին հոդվածը տպագրվել է քաջ հայտնի ՏՏ օնլայն ամսագրում. http://www.sys-con.com/:
Sys-Con Media-ն աշխարհի առաջատար ՏՏ լրատվամիջոցների ընկերությունն է, որը տեղեկատվություն է տրամադրում բեկումնալից տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև այն հանդիսանում է աշխարհում ամենաարագ աճող ՏՏ լրատվական միջոցը: SYS-CON Media-ի Լուրերի Բաժինը հավաքում և խմբագրում է ՏՏ նորություններ SYS-CON ամսագրերի, վեբ կայքերի և լրագրողների գլոբալ ցանցից:
Sys-Con Media-ն տպագրել է հոդված Առաջին Հայկական Web Open Source (WebOS2006) ծրագրավորման մարաթոնի մասին, որը բացառիկ հնարավորություն է հանդիսանում Հայաստանի ՏՏ ոլորտի տաղանդներին աշխարհին ներկայացնելու համար: Հոդվածի բովանդակությանը կարող եք ծանոթանալ http://ajax.sys-con.com/read/278176.htm կայքից:


to let the world know about your competences