Մուտք
Ձեր մասնակցության նպատակը.
Ձեր ունակությունների և հմտությունների բացահայտման
Հայաստանի ՏՏ ոլորտի համաշխարհային ճանաչման
գրավիչ աշխատանքային առաջարկ ստանալու
մրցանակներ շահելու համար
1,200,000 դրամ
կանխիկ և այլ մրցանակներ
Մարաթոնի հաղթողները կստանան դրամական մրցանակներ, ձեռնարկությունների կողմից նվիրատված սարքավորումներ, հայտնի ՏՏ ձեռնարկություններում ուսուցման և պրակտիկայի հնարավորություններ:
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 
Document Actions

WebOS2006 մարաթոնին մասնակցելու կարգը

by admin Վերջին փոփոխություն 2006-10-13 12:57

Օն-լայն մարաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ձեր համակարգչին միացած ինտերնետային կապ.

Մասնակցել կարող են.

Անհատներ և մինչև 3 հոգանոց խմբեր, ովքեր գրանցվել են կայքում մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 00:00:

Գրանցման կարգը.

1. Գրանցումը փակ է:

2. Գրանցումը ավարտելու համար անհրաժեշտ է ձեր էլեկտրոնային հասցեի վավերացում: Վավերացման նամակի ստացումից հետո դուք ստանում եք ծրագրային մշակման տարածք մուտք գործելու իրավունք: Վավերացումը կկատարվի մրցույթից մի քանի օր առաջ:

3. Մարաթոնից առաջ դուք կարող եք մտնել ձեր ծրագրավորման տարածքը և ծանոթանալ աշխատանքային միջավայրին: Վեբ միջավայր է, որ ձեզ տրամադրում է պատուհաններ (նմանակում է օպերացիոն համակարգին), որտեղ ձեր ծրագիրը պետք է աշխատի.

4. Ձեր ծրագրերը պետք է գրվեն օգտագործելով frontend javascript/HTML և Ajax կամ Flash տեխնոլոգիաներ և backend Java/JSP կամ  PHP.

5. Widget (ծրագիր) բեռնելու համար դուք պետք է ստեղծեք արխիվ։ 

6. Մարաթոնի ընթացքում դուք աշխատանքային շրջանակում (framework) կարող եք տեսնել միայն ձեր widget-ը` ծրագիրը:

7. Ձեր վիդջեթի (ծրագրի) կոդը պետք է բաց լինի և հրապարակվելու է բաց կոդով Open Source լիցենզավորմամբ։

ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ widget-ՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՄ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ: ՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՈՐԱԿԱԶՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՄՈՒՏՔԸ ՄՐՑՈՒՅԹԻՆ:

Հարցերի համար կարող եք զանգահարել 37410-219795, կամ էլ. փոստ info@webos2006.com.

Հաջողություն