WebOS2006 մարաթոնին մասնակցելու կարգը
Օն-լայն մարաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է ունենալ ձեր համակարգչին միացած ինտերնետային կապ.
Մասնակցել կարող են.
Անհատներ և մինչև 3 հոգանոց խմբեր, ովքեր գրանցվել են կայքում մինչև հոկտեմբերի 12-ի ժամը 00:00:
Գրանցման կարգը.
1. Գրանցումը փակ է:
2. Գրանցումը ավարտելու համար անհրաժեշտ է ձեր էլեկտրոնային հասցեի վավերացում: Վավերացման նամակի ստացումից հետո դուք ստանում եք ծրագրային մշակման տարածք մուտք գործելու իրավունք: Վավերացումը կկատարվի մրցույթից մի քանի օր առաջ:
3. Մարաթոնից առաջ դուք կարող եք մտնել ձեր ծրագրավորման տարածքը և ծանոթանալ աշխատանքային միջավայրին: Վեբ միջավայր է, որ ձեզ տրամադրում է պատուհաններ (նմանակում է օպերացիոն համակարգին), որտեղ ձեր ծրագիրը պետք է աշխատի.
4. Ձեր ծրագրերը պետք է գրվեն օգտագործելով frontend javascript/HTML և Ajax կամ Flash տեխնոլոգիաներ և backend Java/JSP կամ PHP.
5. Widget (ծրագիր) բեռնելու համար դուք պետք է ստեղծեք արխիվ։
6. Մարաթոնի ընթացքում դուք աշխատանքային շրջանակում (framework) կարող եք տեսնել միայն ձեր widget-ը` ծրագիրը:
7. Ձեր վիդջեթի (ծրագրի) կոդը պետք է բաց լինի և հրապարակվելու է բաց կոդով Open Source լիցենզավորմամբ։
ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՄՅՈՒՍ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ widget-ՆԵՐԻ ՏՎՅԱԼՆԵՐ ԿԱՄ ԾՐԱԳՐԵՐԻՆ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ: ՆՄԱՆ ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԸ ՈՐԱԿԱԶՐԿՎՈՒՄ ԵՆ ԵՎ ԱՐԳԵԼՎՈՒՄ Է ՆՐԱՆՑ ՄՈՒՏՔԸ ՄՐՑՈՒՅԹԻՆ:
Հարցերի համար կարող եք զանգահարել 37410-219795, կամ էլ. փոստ info@webos2006.com.
Հաջողություն


to let the world know about your competences