Հանձնարարություն 24 ժամյա Բաց Կոդով Վեբ Ծրագրավորման Մարաթոնի Համար
Սկիզբը հանդիսանում է YouOS բրաուզերին նման ներդրված WebOS բրաուզերի մշակումը.

Բայց սա միայն սկիզբն է: Այնուհետև Դուք պետք է զարգացնեք բրաուզերը` ավելացնելով մի քանի եզակի մոդուլներ: Մոդուլների առաջարկվող ցանկը հետևյալն է. (Սա առաջարկվող ցուցակն է միայն, ուստի մի սահմանափակվեք այս ցուցակով, դրսևորեք Ձեր ստեղծարար միտքը):
1. Զուգահեռ ցույց տվեք URL-ին վերաբերող այնքան տեղեկատվություն, որքան որ հնարավոր է: Հետաքրքիր մոդուլներից մեկը, որը մենք Ձեզ խորհուրդ կտայինք, զուգահեռ Google-ի կամ Yahoo-ի քարտեզի վրա ընթացիկ կայքի տեղադրության ցուցադրումն է, որը Դուք կարող եք հայտնաբերել IP հասցեից: Դուք կարող եք նաև ցույց տալ կայքի Google վարկանշումը, հղման հանրաճանաչությունը (օր. Դեպի կայքը եկող հղումների քանակը համաձայն Google-ի), IP-ն, սերվերի պլատֆորմը (օր. Linux/Apache կամ Windows/IIS): Alexa կայքի տրաֆիկի վարկանշումը (www.alexa.com) կլինի իրականացվող լավագույն մոդուլներից մեկը:
2. Ընթացիկ էջի վերլուծություն, օրինակ էջի չափերը, հղումների, նկարների քանակը, նկարների չափերը, meta tag-երը, բանալի բառերը (keywords), տեքստում հանդիպող ամենահաճախ բառերը և այլն:
3. Այցելությունների Պատմությունը Նորարարական Ձևով – օրինակ պահելով, քեշավորելով սերվերի վրա, հաշվարկելով գումարային download-ների ծավալը, թույլատրելով տեսնել նախորդ բացած կայքերը, ցույց տալով պատմությունը Thumbnails-ում կամ պատմության սլայդերում
4. Գաղտնաբառերի կառավարում – օր. անմիջապես անցումը գրանցման էկրանից (օր. Yahoo-ի էլ. փոստը), գաղտնաբառերի պահպանումը, նրանց փոփոխելը:
5. Վեբ հաջորդականությունների ձայնագրումը և ցուցադրումը (օր. փորձարկման` տեստավորման համար).
6. Սպասարկման ժամանակը – ցույց տալ թե ինչ արագությամբ են բեռնավորվում էջի տարբեր կոմպոնենտները
7. Կայքի կառուցվածքի վերլուծություն – օր. կայքի քարտեզի գեներացումը էջերի կապերի վերլուծության միջոցով, որպես դիագրամ ներկայացումը, չաշխատող հղումների հայտնաբերումը, դուրս գնացող հղումների քանակի հայտնաբերումը, առանձին ցուցադրումը և ցանկացած էջ կամ արտաքին հղման անցնելու թույլատրումը:
8. Հաղորդակցման մոդուլներ – օրինակ թույլ տալ ուղարկել հղումը ընկերներին, բրաուզերի շրջանակներում chat-ի հնարավորությունը, ուղարկել էկրանի պատկերը օրինակ Flicrk, կամ ուղարկել վիդեո YouTube-ին, մեկ կլիկով հիշել հասարակական ցանցերում, ինչպես օրինակ http://del.icio.us , blink, furl.net , www.wink.com և այլն:
9. Ֆավորիտ հղումների նորարար ֆունկցիաներ – բազմակի tagging, որը նման է պատմության քեշավորման և նախնական դիտարկման
10. Էկրանի նորարարական տեսք – օրինակ բաժանեք էկրանը 2 զուգահեռ էջ ցույց տալու համար, հայտնաբերեք էջերը ցույց տալու եզակի եղանակ , օրինակ թարգմանված էջի ցուցադրումը էկրանի երկրորդ բաժնում և այլն:
11. Էջի կտրում – օրինակ էջի կոմպոնենտների ընտրումը, դրանց տեղաշարժումը (drag and drop) նոր տեսք ստանալու համար և տեսքի պահպանումը, օրինակ վերցրեք MSN-ի սկզբնական էջի նորության մասերը և առանձին ցույց տվեք դրանք Ձեր նոր բրաուզերում
Եվ շատ ուրիշ բարելավումներ, որոնք Դուք կարող եք հայտնաբերել ինքներդ: Ինչպես նաև փորձեք գտնել լավ անուն Ձեր վիդջեթի համար:
Խնդրում ենք մտապահեք, որ Դուք պետք է հանձնեք (submit) Ձեր կոդը zip կամ war ֆայլի տեսքով, որը պետք է ներառի նաև source կոդերը: Source կոդը մատչելի կլինի մրցույթից հետո OSI լիցենզիայով(http://www.opensource.org/), ինչը նշանակում է, որ այլ մարդիկ կարող են տեսնել, օգտագործել և փոփոխել Ձեր կոդը:
Ներկայումս մենք ապահովում ենք միայն IE, և Ձեր կոդը պետք է աշխատի միայն IE բրաուզերի տակ: Այլ բրաուզերների տակ աշխատելու հնարավորության ապահովումը այդքան էլ կարևոր չէ այժմ, չնայած որ ցանկալի է: Դուք կարող եք օգտագործել այլ բաց կոդով ծրագրեր, բայց անմիջապես պետք է նշեք դրա մասին: Մենք նույնիսկ խորհուրդ կտայինք օգտագործել դրանք հնարավորինս շատ ֆունկցիաներ տրամադրելու նպատակով, ինչպես օրինակ Dojo, Yahoo! UI Library (YUI), Ajax Prototype, Rico, script.aculo.us, OpenLaszlo, Flex (www.flex.org) և այլն:
Ձեր աշխատանքի գնահատման կարևոր գործոններն են կատարված տարբեր մոդուլների քանակը և բարդությունը, որքանով արագ և կայուն են նրանք աշխատում, մոդուլների ցուցադրման և օգտագործման օրիգինալ եղանակներ, գրաֆիկական դիզայնը, մոդուլների իրականացումը տեխնիկական տեսանկյունից: Խնդրում ենք պլանավորեք Ձեր ժամանակը և աշխատանքի ծավալը: Եթե Դուք ուժեղ եք այս ոլորտներից որևէ մեկում, կենտրոնացեք Ձեր ուժեղ կողմերի վրա, քանի որ մենք ունենք մի քանի անվանակարգ լավագույն դիզայնի, օրիգինալ մտքերի և տեխնիկական իրականացման համար:
Խնդրում ենք նաև նկատել, որ որոշ Ձեր մոդուլները կարող են ոչ այնքան ակնհայտ լինել, այդ պատճառով խնդրում ենք տրամադրել մանարամսն փաստաթուղթ այն մասին, թե ինչպես օգտագործել Ձեր վիդջեթը: Լավ կլիներ, եթե տրամադրեիք նաև որոշ տեխնիկական մանրամասներ:
Մրցույթի ընթացքում Դուք կարող եք օգտագործել ներդրված IRC կամ email հարցերի կամ սխալների արձանագրման համար:
Նաև հաշվի առեք, որ մենք պլանավորում ենք դարձնել ամբողջ միջավայրը բաց կոդով, այնպես որ ցանկացողները կարողանան օգտվել դրանից: Այսպիսով, եթե մասնակիցներից ոմանք հավանեն գաղափարը, նրանք կարող են շարունակել աշխատել նույնիսկ մրցույթից հետո: Մենք Ձեզ կուղարկենք լրացուցիչ տեղեկություններ:


to let the world know about your competences