Log in
Why should you participate?
to let the world know about your competences
to show the world that also in Armenia there are qualified IT professionals
to gain an attractive job offer
to win interesting prizes
1,200,000 AMD in
Cash and Prizes
The winners of the Marathon will receive monetary prizes, equipment, and opportunities for training in well-known IT companies.
www.flickr.com
webos2006 avoyan's webos2006 photoset
 
Document Actions

WebOS2006 առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն ծրագրավորման մարաթոնը ՏՏ ամսվա եզրափակիչ միջոցառումն է

by Gayane last modified 2006-10-11 17:39

Երևան, Հայաստան, հոկտեմբերի 11, 2006 –ՏՏ ամսվա շրջանակներում կազմակերպված առաջին համահայկական 24-ժամյա օն-լայն Web Open Source (WebOS2006) ծրագրավորման մարաթոնը կկայանա 2006թ. հոկտեմբերի 14-ին։ Մարաթոնի կազմակերպիչներն են՝ Ձեռնարկությունների Ինկուբատոր հիմնադրամն ու Օփեն Սոֆթ Քոնսալթ ընկերությունները։ Մարաթոնը հովանավորում են՝ Sun Microsystems, Սորսիո, Արմինկո, Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունն ու ՏՏ զարգացման աջակցման խորհուրդը։

Բաց կոդով ծրագրավորման 24-ժամյա մարաթոնի նպատակն է մեկ անգամ ևս կխթանել Հայաստանի ՏՏ բնագավառի մասնագետների նորարար նախաձեռնությունները, նրանց կարողությունները բաց կոդով տեխնոլոգիաների բնագավառում։

Այդ ուղղությամբ արդեն կան նկատելի արդյունքներ, որոնցից է հատկապես Sys-Con Media-ի ակտիվ արձագանքը։ Sys-Con Media-ն աշխարհի առաջատար ՏՏ լրատվամիջոցների ընկերությունն է, որը տեղեկատվություն է տրամադրում բեկումնալից տեխնոլոգիաների մասին, ինչպես նաև այն հանդիսանում է աշխարհում ամենաարագ աճող ՏՏ լրատվական միջոցը:  Sys-Con Media-ի վեբ կայքում տպագրվել է հոդված Առաջին Հայկական  Web Open Source (WebOS2006) ծրագրավորման մարաթոնի մասին, որը բացառիկ հնարավորություն է հանդիսանում Հայաստանի ՏՏ ոլորտի տաղանդներին աշխարհին ներկայացնելու համար:

Ակտիվ են արձագանքները ֆրանսիական աղբյուրներից, որոնցից են Repertoire Annuaire et Meta Moteur Limier, Nouvelles d'Arménie en Ligne լրատվամիջոցները։

Ավելացել է http://webos2006.com վեբ կայքի այցելուների թիվը Ամերիկայի միացյալ նահանգներից, Գերմանիայից, Ավստրիայից նաև Ռուսաստանից։

Բաց կոդով (Open Source) 24-ժամյա ծրագրավորման մարաթոնին մասնակցելու համար անհրաժեշտ է գրանցվել http://webos2006.com վեբ կայքում մինչև 2006թ. հոկտեմբերի 12-ը։ Մրցույթն սկսելուց առաջ մասնակիցներին կտրվեն առաջադրանքներ, որով կստուգվեն մասնակիցների հմտությունները։

Մրցույթը կտևի 24 ժամ։ Լավագույն աշխատանքները կպարգևատրվեն։ Հաշվի կառնվեն մասնակիցների բազմակողմանի տեխնիկական հմտությունները։ Մրցանակային ֆոնդը կազմում է 1,200,000 դրամ։

Հովհաննես Ավոյան

Կազմակերպչական կոմիտեի նախագահ

Հեռ. 010-219795 093-530627

Ֆաքս. 010-219799

info@webos2006.com

http://webos2006.com